Sunday, March 27, 2016

Կապանի N 13 հիմնական դպրոց -- ՋՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

ՋՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ


Մարտի 22-ին Կապանի N 13 հիմնական դպրոցի VIII դասարանում կազմակերպվեց ջրի միջազգային օվան նվիրված դաս: Ուսուցիչ Աստղիկ Համբարձումյան
Դասի թեման.  Ջրոլորտի պահպանությունը և քաղցրահամ ջրերի հիմնախնդիրները
Կարևորելով ջրի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները, աշակերտները նշեցին ջրի պահպանման կարևորությունը: Նրանք գործնական աշխատանք էին կատարել և պատրաստել էին պաստառներ՝ շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ: 
Մտքերին հաջորդեցին բնապահպանական` մասնավորապես ջրի հիմնախնդիրներին առնչվող քննարկումներ: Ցուցադրվեց նաև ջրի խնդիրն արծարծող վավերագրական ֆիլմ:
Ջրային ռեսուրսների պահպանումը յուրաքանչյուր պետության գերակայությունն է, ուստի հարկավոր է ստեղծել և ամրապնդել տեխնիկական հնարավորություններ, կիրառել նոր մեթոդներ ջրի աղտոտման դեմ, վերահսկել այն ջրային ավազանները, որտեղ կարող են թափվել թունավոր նյութեր ու թափոններ:






No comments:

Post a Comment