Sunday, March 27, 2016

Կապանի N13 հիմնական դպրոց -- Դաս-միջոցառում՝ նվիրված Գրիգոր Խանջյանի 90-ամյակին

Դաս-միջոցառում՝ նվիրված Գրիգոր Խանջյանի 90-ամյակին

Սյունիքի մարզի Կապանի N13 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Անահիտ Արզումանյանը մարտի 18-ին 6-րդ դասարանում անցկացրեց դաս-միջոցառում նվիրված Հայ տաղանդավոր նկարիչ Գրիգոր Խանջյանի 90-ամյակին: Միջոցառման ժամանակ սովորողները կենսագրական տեղեկություններ հաղորդեցին նկարչի մասին, պատմեցին հուշեր, նշեցին ասույթներ, խոսեցին գրաֆիկական ձևավորումների գորգանկարների, նկարազարդումների մասին, ծանոթացան հայ կերպարվեստի նշանավոր դեմքերին, աշխարհահռչակ նկարիչների գործերին, աշխարհի նշանավոր պատկերասրահներինսովորողները զարմանահրաշ ճամփորդություն կատարեցին դեպի արվեստի կախարդական աշխարհ: Միջոցառման անցկացման հիմանական նպատակներն էին սովորողների մեջ սերմանել հայրենասիրություն, հայապահպանություն, գեղագիտական արժեքային համակարգ: Աշակերտներն եկան այն համոզման, որ Խանջյան-նկարիչը աշխարհին նայում է որպես հայ նկարիչ նաև համոզվեցին, որ կյանքը կարճատև է, իսկ արվեստը՝ հավերժ








ական:

No comments:

Post a Comment