Wednesday, March 23, 2016

Կապանի N13 հիմնական դպրոց - ,,Հայոց պետական խորհրդանիշեր,,

<<Հայոց պետական խորհրդանիշեր>>

Կապանի N13 հիմնական դպրոցը փետրվարի 2-ին մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության աջակցությամբ, <<Դպրոց կենտրոնների միություն>> իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող <<Հայոց պետական խորհրդանիշեր>> խորագրով միջոցառումների շարքը:Ծրագրի նպատակն է նպաստել դեռահասների (8-րդ դասարանի աշակերտների) շրջանում ազգային պետական խորհրդանիշերի արժևորմանը, ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը,հայոց մշակութային ժառանգության գնահատմանն ու պահպանմանը:
Կապանի N13 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյանը VIII դ. կազմակերպեց <<Հայոց պետական խորհրդանիշեր>> խորագրով դաս-սեմինար:
Դասի նպատակը՝
_
Խորհրդանիշերի դերի ր նշանակության բարձրացում
_
Մարտական և բարոյական որակների ձևավորում
_
Տեղեկատվություն հին ու նոր խորհրդանիշերի մասին
_
Սեփականը կերտելու, զորացնելու, մեծարելու գաղափարների սերմանում 
Աշակերտները պատրաստել էին A 2 ֆորմատի պաստառներ՝ /նկարներ, պատկերներ,կարգախոսներ/ նվիրված պետական խորհրդանիշերին:


No comments:

Post a Comment