Wednesday, March 23, 2016

Կապանի N13 հիմնական դպրոց - ,,Այսօր դպրոց ենք գալիս գրքերով,,

<<Այսօր դպրոց ենք գալիս գրքերով>>

Կապանի N13 հիմնական դպրոցում աշակերտական խորհուրդը կազմակերպեց <<Այսօր դպրոց ենք գալիս գրքերով>> խորագրով միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան, որը նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Ընթերցասեր աշակերտները դպրոցի գրադարանի գրքային ֆոնդը համալրեցին նոր գրքերով:Դպրոցին իր անձնական գրադարանից տասնյակ գրքեր նվիրեց նաև տնօրեն Զավեն Ստեփանյանը:
Այդ օրը անմասն չմնացին Կապանի Ոստիկանության աշխատակիցները,ովքեր ավանդույթի համաձայն դպրոցին նվիրեցին գեղարվեստական գրքեր:
Սիրելի´ աշակերտներ, շտապե´ք ընթերցելու այս նոր գրքերը, որոնք կօգնեն ձեզ բացահայտելու նորանոր ու զարմանահրաշ աշխարհներ:
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան





No comments:

Post a Comment