Thursday, April 7, 2016

Եղեգի միջնակարգ դպրոց - ,,Արևի ջերմ ճառագայթներ,, աշակերտական խորհուրդ ,,Առողջության միջազգային օր,,

2016թ.-ի ապրիլի 7-ին Սյունիքի մարզի  Եղեգի միջնակարգ դպրոցում  <<Արևի ջերմ ճառագայթներ>> աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ  <<Սոցիալ- առողջապահական>> հանձնախումբը , համագործակցելով  ֆիզկուլտուրայի ուսուցիչ  Ժ. Մուսայելյանի հետ , կազմակերպել է  միջոցառում ՝ նվիրված  Առողջապահության  միջազգային օրվան: Միջոցառումը  կրում էր  <<Առողջ   ապրելակերպը սկսվում է  ճիշտ սնվելուց >> խորագիրը: <<Սնվենք ճիշտ>>  գրքից  հանձնախմբի անդամները   ներկայացրեցին  հետաքրքիր տեղեկություններ   առողջ սննդակարգի և  քաշի մասին , ինչպես նաև   կարևորելով  որոշ սննդակարգերի
օգտակարությունները:  Միջոցառման վերջում  <<Սոցիալ-առողջապահական>> հանձնախմբի  նախագահ Սիրանուշ Սահակյանը խորհուրդ տվեց  ներկաներին , որ փորձեն    շաբաթվա ընթացքում ուտել ծիածանի  յոթ գույները պարունակող սննդատեսակներ:


No comments:

Post a Comment