2.Անվանումը՝ <<Որքան մարդ, նույնքան ձեռագիր >> :
3.Կատարման ժակետը` 06.04. 2016թ:
4.Պատասխանատուն՝ տարրական մեթոդմիավորման նախագահ՝ Անուշ Պողոսյան :
5. Կազմակերպիչ /ներ/ը՝ դասվար՝ Անուշ Պողոսյան:
6.Նպատակ /ներ/ ը.
.Աշակերտները կարողանան ընթեռնելի , վայելուչ և անթերի գրեն ցանկացած տեքստ :
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
2016թ ապրիլի 6-ին << Մայրենի>> առարկայի մակարդակի ուսումնասիրության շրջանակներում կազմակերպվեց << Վայելչագրության >> մրցույթ ՝ 1-4-րդ դասարաններում: Դասվար Անուշ Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ներաշխարհը, ձայնը, արտաքին տեսքը , ինչպես նաև ձեռագիրը , որն անհատի բնավորության խոսուն վկան է : Այնուհետև տարրական դասարանների աշակերտները ներկայացրեցին ձեռագրի առանձնահատկությունները , որից հետո տրվեցին անհատական թերթիկները և
նախօրոք ընտրված տեքստերը: Հանձնաժողովի անդամների կողմից ընտրվեցին վայելուչ, անթերի և անսխալ գրված աշխատանքները: Տնօրեն Մերի Գանդալյանը 1-ին , 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած աշակերտներին խրախուսեց պատվոգրերով և նվերներով:
8.Կահավորվածությունը՝ գերազանց:
9.Մասնակցում էին՝ 1-4-րդ դասարանների աշակերտները:
10.Ակտիվ էին. Սամվել Սիմոնյանը, Անի Գյուրջյանը, Նարեկ Ավանեսյանը, Էրիկ Գրիգորյանը, Անահիտ Գաբրիելյանը , Մարիանա Պողոսյանը :
11. Ներկաները. Տնօրեն՝ Մ. Գանդալյան , ԴԱԿ ՝ Ա.Մնացականյան,ուսուցիչներ և ծնողներ :
No comments:
Post a Comment