1.Օրվա իրադարձությունը՝ Անգլերենի ասմունքի մրցույթ: 2.Անվանումը՝ <<In the world of poetry>> : 3.Կատարման ժամկետը՝ 05. 04. 2016 : 4.Պատասխանատուն՝ Հումանիտար մեթոդմիավորման նախագահ՝ Արշալույս Մնացականյան: 5. Կազմակերպիչ /ներ/ը՝ անգլերենի ուսուցչուհի ` Մ. Օսիպյան: 6.Նպատակ /ներ/ ը.
ոգևորություն ապրեցին՝ իրենց կատարումներով զարմացնելով և հիացնելով մրցույթի ներկաներին: Մրցույթի դպրոցական փուլի հաղթող է ճանաչվել 7-րդ դասարանի աշակերտուհի Մարգարիտա Գևորգյանը ՝ զբաղեցնելով 2-րդ տեղ, և 9-րդ դասարանի աշակերտուհի Սվետլանա Գրիգորյանը՝ զբաղեցնելով 1-ին տեղ: Դպրոցի տնօրեն Մերի Գանդալյանը հաղթողներին հանձնեց պատվոգրեր, իսկ անգլերենի ուսուցչուհի Միլենա Օսիպյանը նվիրեց գրքեր:
· Նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը:
· Ասմունքը ներկայացնել նաև որպես ինքնաարտահայտման գործնական միջոց ու հետաքրքրություն առաջ բերել այլ ժողովուրդների (տվյալ դեպքում` անգլիախոս) մշակույթների հանդեպ:
7.Համառոտ նկարագրությունը /կառուցվածքը, տարբեր մասերի կենսագործումը և այլն/:
Անգլերենի ուսուցչուհի ՝ Մ. Օսիպյանը ողջունեց բոլոր ներկաներին, ներկայացրեց ասմունքի մրցույթի գնահատման կարգը և հաջողություն մաղթեց
բոլոր մասնակիցներին: Նախքան մրցույթի սկսելը բոլոր ներկաները ունկնդրեցին կոմպոզիտոր, դաշնակահար և գործիքավորող Ջիովաննի Մարադիի ստեղծագործություններից մեկը: Այնուհետև աշակերտները , ըստ մրցույթի կանոնակարգի, ասմունքեցին իրենց նախընտրած ստեղծագործություններից և հայերենով համառոտ ներկայացրին, թե ինչի մասին էր ստեղծագործությունը, և թե ինչու են նրանք ընտրել այն: Վերջում աշակերտուհիները կատարեցին շատ գեղեցիկ և նուրբ պար ՝ Ռիչարդ Կլայդերմանի <<Էլիզե>> երաժշտության ներքո: Աշակերտները մեծ
8.Կահավորվածությունը՝ լավ:
9.Մասնակցում էին 7-12-րդ դասարանների աշակերտները՝ 7-րդ դասարանի աշակերտուհի ՝ Մարգարիտա Գևորգյանը, 8-րդ դասարանի աշակերտ՝ Նարեկ Խաչատրյանը, 9-րդ դասարանի աշակերտուհիներ՝ Մարիա Մարկոսյանը և Սվետլանա Գրիգորյանը, 11-րդ դասարանի աշակերտներ՝ Սամվել Մելքոնյանը և Սեյրան Խաչատրյանը, 12-րդ դասարանի աշակերտուհիներ ՝ Նաիրա Մարկոսյանը և Աստղիկ Պապյանը:
10.Ակտիվ էին. Մասնակից բոլոր աշակերտները:
No comments:
Post a Comment