2016թ. մայիսի 16-ին Եղեգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Պատանի երկրպահ» ակումբի 2015-2016 ուստարվա հաշվետու միջոցառումը։ Ակումբի ղեկավար Ժ. Մինասյանը ներկայացրեց և սալիկահանդեսով ցուցադրեց ուստարվա ընթացքում իր կատարած աշխատանքները` 47 գործնական պարապունք, 9 միջոցառում և 2 մրցույթ։ Միջոցառման սկզբում ակումբի անդամները երգեցին «Պատանի երկրապահ»–ի օրհներգը։ Այնուհետև դպրոցի հրապարակում ակումբի անդամները իրենց կարգաախոսով և շարային քայլով ողջունեցին միջոցառման ներկաներին։ Միջոցառումն ավարտվեց 8-12–րդ դասարանի աշակերտների միջև տեղի ունեցած «Զենքի ոչ լրիվ քանդում –հավաքում» մրցույթով։ Հաղթող ճանաչված 9-րդ դասարանի աշակերտուհի Մարիա Մարկոսյանը և 11–րդ դասարանի աշակերտ Սամվել Մելքոնյանը տնօրեն Մ. Գանդալյանի կողմից արժանացան պատվոգրերի։ Իր շնորհակալական խոսքում տնօրեն Մ.Գանդալանը կարևորեց հայրենասիրության, ազգային միասնության ու ոգեկոչման գաղափարը։
No comments:
Post a Comment