Կապանի N13 հիմնական դպրոցի III ա և III բ դասարաններում տեղի ունեցավ դաս-հանդես՝ <<Խոսում ենք անգլերեն>> խորագրով: Միջոցառումը նվիրված էր անգլերեն լեզվի տառուսուցմանը: Այն կազմակերպել էր դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Լարիսա Ղազարյանը:
Անգլերենի այբուբենին նվիրված տոնական դասին հմուտ ուսուցչուհու շնորհիվ աշակերտները խոսում էին ազատ, անկաշկանդ: Նրանց հղկված ու սահուն բանավոր խոսքը, արտասանած քառատողերն ուղեկցվում էին երաժշտությամբ՝ հիացնելով հանդիսատեսին:
Աշակերտները կարևորում են անգլերեն լեզվի ուսուցումը և գիտակցում են, որքան շատ լեզու իմանան, այնքան շատ հնարավորություններ կբացվեն իրենց առջև: Իսկ անգլերենի շնորհիվ կկարողանան բազմաթիվ ընկերներ գտնել աշխարհի տարբեր անկյուններում և շփվել նրանց հետ բոլորին հասկանալի լեզվով:

No comments:
Post a Comment