Friday, May 6, 2016

Կապանի N13 հիմնական դպրոց -- Ցուցահանդես-վաճառք

Ցուցահանդես-վաճառք
Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի իրավապաշտպանական հանձնախմբի անդամները ընդգրկվել էին ՎՎ Կապանի երիտասարդական ծրագրերի <<Շահերի պաշտպանություն>> խմբում: Նրանց գործողությունների պլանի մի կետն էլ ֆոնդ հայթայթում էր: ՇՊ խմբի և ԱԽ-ի համատեղ նիստում որոշվեց կազմակերպել ձեռքի աշխատանքների ցուցահանդես վաճառք, իսկ հասույթն էլ ուղղել աշխատանքային պլանով նախատեսված <<Լավագույն ուսուցիչ>> և <<Լավագույն աշակերտ>> մրցանակաբաշխություն անցկացնելու: Ցուցահանդես-վաճառքին ակտիվ մասնակցեցին և՛ մանկավարժները,  ծնողներն ու աշակերտները:
Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան






No comments:

Post a Comment