Կապանի N13 հիմնական դպրոցի դահլիճը մարդաշատէր: II ա, բ, գ դասարանցիների ռուսերեն այբուբենի տոնն էր: Օրը վերածված իսկական տոնի՝մեծ խանդավառություն և հետաքրքրություն էր շարժում դահլիճում: Նրանք գիտեն ինչպես մայրենիի, այնպես էլ ռուսաց լեզվի տառերը: Երկրորդցիները ներկայացրին ռուսաց լեզվի տառերը, նրանք սահուն և գեղեցիկ արտասանում էին ռուսերենով, իսկ ռուսական երգերն ավելի էին բարձրացնում ներկաների տրամադրությունը: Ներկայացրին ռուսական հայտնի հեքիաթներ, իսկ հերոսների նմանակումն այնքան տիպիկ ու ոգևորիչ էր, որ, պարզապես, ամեն ինչ կախարդական և ջինջ էր թվում: Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը հատուկ շեշտ դնելով միջոցառման կազմակերպվածության վրա՝ փաստեց.
-Մեր երեխաներն այսօր հիացրին ամենքիս: Նրանց սահուն խոսքը, ազատ և անկաշկանդ հանդես գալը, վկայում է, որ ուսուցչուհին ի զուր չի ջանքեր գործադրել: Մատաղ սերունդը պետք է իմանա, որ մենք ռուսազգի հետ վաղեմի բարեկամներ ենք: Քանզի միասին Հայրենիք ենք պաշտպանել, իսկ դա երբեք հնարավոր չէ մոռանալ: Այսօր, մենք պարտավորենք մեր երեխաների համար ապահովել խաղաղ կյանք, ստեղծել բարեկեցիկ ապագա: Համոզված եմ, որ հենց այդպես էլ կլինի, քանի որ մենք ունենք հզոր հայկական բանակ, որի ապագա զինվորներն են մեր առջև:
Ակնհայտ է ռուսաց լեզվի մասնագետ Նատալյա Ավագյանի նվիրված աշխատանքը, որի արդյունքի խոսուն վկան միջոցառումն էր:

No comments:
Post a Comment